Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՑՎԱԾ ՓՈՍՏԵՐ՝ ՄԱՍԻՍՈՒՄ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Երեկ, Փոստի համաշխարհային օրվա առթիվ, «Հայփոստ» ընկերությունը Մասիս քաղաքում բացեց փոստային մասնաճյուղ եւ կից գործող թիվ 001 բաժանմունքը:

«Հայփոստի» մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ամբողջովին փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը եւ այլն: Ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ բացել մոտ 40 նորացված փոստային մասնաճյուղ եւ բաժանմունք: 2010 թ. այդ թիվը կհասցվի 250-ի: Առաջիկայում էլ կմեկնարկի կադրերի վերապատրաստման ծրագիրը: Ինչպես նաեւ կսկսվեն On-Line ցանցի ներդրման աշխատանքները: Ընկերության պատասխանատուները նախատեսում են «Հայփոստը» դարձնել միջազգային չափանիշներով փոստային եւ ֆինանսական ծառայություններ մատուցող փոստային օպերատոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել