Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Երեկ, Երեւանի կենտրոնում, Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում ահազանգ է ստացվել այն մասին, որ դպրոցի տարածքում տեղադրված է պայթուցիկ սարք: Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, ժամը 13-ից հետո բոլոր երեխաներին տարհանել են դպրոցի տարածքից եւ սկսել են զանգահարել ծնողներին՝ խնդրելով, որպեսզի երեխաներին տուն տանեն: 13:30-ի դրությամբ դպրոցի տարածքը փակ էր, տեղում գտնվում էին հրշեջ ծառայության եւ առաջին բուժօգնության մեքենաները, անվտանգության աշխատակիցները: Այնուհետեւ Երեւանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը լրագրողներին հայտնել է, որ ահազանգը կեղծ է եղել։ Նրա խոսքով՝ ահազանգը ստացել են 13։07–ին, եւ համապատասխան ծառայություններն անմիջապես ուղղվել են դեպքի վայր։ «Ոչինչ չի հայտնաբերվել, մենք խուզարկել ենք դպրոցի ողջ տարածքը»,– ասել է Մուշեղ Ղազարյանը։

Օրվա երկրորդ կեսին, նույն դպրոցի 9-րդ դասարանցի Հրաչ Քեշիշյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, խոստովանելով, որ ինքն է եղել ահազանգի հեղինակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել