Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐԵԲՈՒՆԻ- ԵՐԵՎԱՆ-2791

Հոկտեմբեր 10,2009 00:00

Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2791-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը երեկ մեկնարկեց ԵՊՀ-ում: Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաեւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

«Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսյանն անդրադարձավ Էրեբունու անվան հետ կապված տարբեր տեսակետներին՝ նշելով, որ այդ բազմազանությունը վկայում է մեր դարավոր հետաքրքրությունը հայոց մայրաքաղաքի նկատմամբ. «Ժամանակին, որ հայտնաբերվել էր՝ Էրբունի էինք կարդում եւ կապում էինք Հայկազունիներից Արբուն նահապետի հետ, առաջարկ է եղել նաեւ Երվանդ թագավորի հետ կապել: Գիտական գրականության մեջ ժամանակին եղել է Էբանի, որը նշանակում է ավան: Որոշ տեսակետների համաձայն, Էր՝ ժողովրդի բնակավայր է նշանակել, առաջարկվել է նաեւ Ար Աստծո տուն… Սեպագրագետ Հովհաննես Կարագյոզյանն էլ Էր-ի մեջ երջանիկ բառն էր տեսնում՝ համարելով երջանիկ քաղաք, իսկ Էրեբունի թանգարանի ներկայիս տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն էլ Էրեբունին ստուգաբանում է իբրեւ հաղթանակ»:

Երեւանի պատմության թանգարանը ԵՊՀ-ին էր տրամադրել Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը ներկայացնող ցուցանմուշներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել