Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵ՜Ր ԵՆ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Երկուշաբթի օրվանից՝ հոկտեմբերի 26-ից, մեկ շաբաթով հանրապետության բոլոր դպրոցների 2-11-րդ դասարանի աշակերտներին աշնանային արձակուրդ կտրվի: 1-ին դասարանցիները դպրոց կվերադառնան նոյեմբերի 9-ին: Այն դպրոցները, որոնք չունեն լոկալ ջեռուցման համակարգ, կարող են ԿԳՆ-ի հետ համաձայնության գալ եւ աշնանային արձակուրդը գումարել ձմեռայինին: Տեղեկացնենք, որ ձմեռային արձակուրդները հանրապետության դպրոցներում սկսվելու են դեկտեմբերի 27-ից եւ տեւելու են մինչեւ հունվարի 10-ը ներառյալ, իսկ 1-2-րդ դասարանցիների համար՝ մինչեւ հունվարի 24-ը:

Չջեռուցվող դպրոցներում արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 27-ին եւ կավարտվի հունվարի 17-ին, իսկ 1-ին եւ 2-րդ դասարանցիների արձակուրդը կավարտվի հունվարի 31-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել