Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԷԼ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐ ԿԱՆ

Նոյեմբեր 06,2009 00:00

\"\"Թուրքիայում «խոզի գրիպից» եւս չորս մարդ է մահացել, այդ թվում՝ մի տղամարդ, երկու կին եւ մեկ երեխա: Այսպիսով, H1N1 վիրուսի զոհերի թիվը երկրում հասել է 19-ի: Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մահացած տղամարդը 28 տարեկան էր, կանայք՝ 32 եւ 33, երեխան՝ 6 տարեկան: Թուրքիայում «խոզի գրիպից» մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 24-ին, երբ մահացել է Անկարայի հիվանդանոցներից մեկի 28-ամյա դռնապանը: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն:
Երկրի կառավարությունը երկուշաբթի օրվանից սկսել է «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութ բաժանել ռիսկային համարվող խմբերում՝ բուժաշխատողներ, երեխաներ, հղիներ, շաքարախտով հիվանդներ, սրտային հիվանդություններով եւ իմունային անբավարարությամբ տառապողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել