Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈՒՐՕՐԻՆԱԿ» ԲՅՈՒՋԵ՝ 2010-ԻՆ

Նոյեմբեր 11,2009 00:00 Share

«2010-ի տնտեսական իրավիճակի հետ կապված՝ ներկայումս կանխատեսումներ անելը շատ անիրատեսական է, քանի որ անգամ միջազգային կառույցները, որ մասնագիտացած են կանխատեսումներ անելու վրա, բազմաթիվ անգամ փոխել են իրենց կանխատեսումները՝ կապված ճգնաժամի հետ»,- երեկ հրավիրած ասուլիսում նման դիտարկում է արել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Այնուամենայնիվ, ըստ նրա, 2010-ին կարելի է տնտեսության մեջ սպասել որոշակի լավատեսական կանխատեսումների, քանի որ Հայաստանը ներկայումս գտնվում է ճգնաժամի հաղթահարման փուլում. «Ներգրավված վարկային միջոցների շնորհիվ հաջողվել է ֆինանսավորել տնտեսության համակարգ ձեւավորող բնագավառները, ինչը 2010-ին կհանգեցնի տնտեսության 1.2% աճի: 2009-ի արդյունքներով՝ տնտեսության նախատեսված 9.2% աճի փոխարեն սպասվում է 15% անկում: Սակայն դա չի հանգեցնի սոցիալական ծրագրերի կրճատմանը»: 2010-ին նախատեսվում է արտաքին պարտքի մարման համար ծախսել $123 մլն: Ըստ Գ. Մինասյանի, մեր արտաքին պարտքի ծավալը գտնվում է թույլատրելի սահմաններում: 2009-ին այն կկազմի $3 մլրդ, իսկ 2010-ին՝ $3.5 մլրդ, ինչը ՀՆԱ-ի մոտ 40%-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել