Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը ծառերին տեր չկանգնեց

Նոյեմբեր 11,2009 00:00 Share

\"\"Երեկ Կոմիտասի 26 շենքին հարակից տարածքի մոտ 10 ծառ օրը ցերեկով բուլդոզերով արմատախիլ էին արվում: Այստեղ ծառերը արմատախիլ անելուց հետո, թերեւս, հերթական սրճարանի կամ սպասարկման օբյեկտի հիմքի համար հսկայական փոս էր փորվել, ինչը առաջացրել է տարածքի բնակիչների զայրույթը: Նրանք մեզ հետ զրույցում դժգոհեցին. «Տեղից էլ մեր տարածքում կանաչը քիչ է, իսկ օբյեկտները՝ շատ, հիմա էլ եղած ծառերն են կտրում: Այս ծառերը հազիվ 2-3 տարեկան են, մենք ենք տնկել համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում: Մենք դեմ չենք շինարարությանը, բայց ինչո՞ւ են դրանք կանաչ տարածքների հաշվին հատկացնում»:
\"\"Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ընտրվելուց հետո խոստացել էր մայրաքաղաքի յուրաքանչյուր ծառին տեր կանգնել, այնինչ՝ հիմա օրը ցերեկով ծառ կտրելը դարձել է սովորական երեւույթ: 
Կատարվածի կապակցությամբ «Առավոտի» թղթակիցը ահազանգեց ոստիկանության Արաբկիրի բաժին, որից հետո նշված վայր ժամանեց տեղամասային տեսուչը եւ ժամանակավորապես դադարեցվեցին ծառահատման աշխատանքները, որպեսզի շինթույլտվության առնչությամբ ուսումնասիրություններ կատարվեն: Մեր տեղեկություններով, տարածքում որոշել է շինարարություն իրականացնել «Աղրամանյան եղբայրներ» ՍՊԸ-ն՝ Արմեն Պետրոսյանի ղեկավարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել