Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍ ՄՈՍԼԻՆ ՉԻ ՀԱՆԳՍՏԱՑԵԼ

Նոյեմբեր 11,2009 00:00

FIA-ի նախկին նախագահ Մաքս Մոսլին պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր անձնական կյանքը պաշտպանելու համար, գրում է «Chempionat,ru»-ն: Հիշեցնենք, որ Մոսլին մինչ այդ 60 հազար ֆունտ փոխհատուցում է ստացել «News of the World» խմբագրության կողմից, որը հրապարակել էր որոշ մանրամասներ նրա անձնական կյանքից: Մոսլին ուզում է հասնել նրան, որպեսզի զանգվածային լրատվամիջոցների խմբագիրներին ստիպեն տեղյակ պահել իրենց «հերոսներին»՝ նրանց մասին նյութեր հրապարակելուց առաջ: «Ես կարծում եմ, որ ճիշտ չէ քաղաքակիրթ հասարակությունում թույլ տալ, որ ինչ-որ ամսագրի խմբագիր ինչ-որ մեկի ընտանիքը քայքայի կամ «փչացնի» նրա անձնական կյանքը»,- Մոսլիի խոսքերը ցիտում է բրիտանական «Guardian»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել