Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ԴԱՏԱՐԱՆՆ Է

Նոյեմբեր 11,2009 00:00 Share

Մագնիտոգորսկի 15 բնակիչներ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց շահերը պաշտպանելու համար: Դիմումատուներից Օլգա Իտկինան գրեթե մեկ տարի պայքարում էր իր աշխատատեղի համար: Նա դատավարության մեջ էր մտել ռուսական ամենահարուստ ընկերության՝ «Գազպրոմի» հետ: «Նման վեճերում, որպես կանոն, մնում ես դատավորի հետ երես առ երես, եւ չունենալով պատշաճ իրավաբանական գիտելիքներ, ուղղակի կորցնում ես քեզ»,- ասում է անհատ ձեռներեց Օլգա Իտկինան: Նա բավականին մեծ գումարներ ծախսեց փաստաբանների վրա եւ ոչնչի չհասավ:
Դիմումատուները ներկայացրել էին, որ այսօր Մագնիտոգորսկի դատարաններում աշխատում է մոտ 50 դատավոր, իսկ նրանք բավարար չեն բազմաքանակ գործեր քննելու համար: Մեկ ամիս առաջ Պրավոբերեժնի շրջանի դատարան 200-ից ավելի գործ է մուտք եղել: Ամենախճճվածները աշխատանքային վեճերն են եւ քաղաքացիական գործերը: Նշված դեպքերում դատավորը, որպես կանոն, որոշում է կայացնում իր իսկ հայեցողությամբ: Փաստորեն, դատական սխալի համար դատավորը ոչ մի տույժ չի ստանում եւ ոչ ոք նրա աշխատավարձին չի դիպչում: «Ուժեղի հետ մի կռվիր, հարուստի հետ մի դատվիր». Իվան Ահեղի ժամանակների ասացվածքը հիշեցնելով էլ նրանք ավարտել էին իրենց ԵԴ ուղարկած դիմումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել