Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոխազների» դատավարությունը

Նոյեմբեր 11,2009 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց Երեւանի վարչության պետական պահպանության ծառայության գնդի 5-րդ վաշտի ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Վերջիններիս պաշտպան Վաղարշակ Գրիգորյանը միջնորդեց, որպեսզի հանցակազմի բացակայության հիմքով կարճվի այս քրեական գործի վարույթը եւ դադարեցվի ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդումը:
Ոստիկանները, որոնք մեղադրվում են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մաշտոցի պողոտայում ոչ իրավաչափ գործողությունների համար, ըստ պաշտպանի՝ գործել են «Ոստիկանության մասին» ՀՀ գործող օրենքի շրջանակներում, մասնավորապես՝ 30 հոդվածի համաձայն:
Այս հոդվածի համաձայն, ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար, ոստիկանը կարող է կիրառել ֆիզիկական հարկադրանքի միջոցներ:
Պաշտպանական կողմի դիտարկմամբ, այս գործով ոստիկաններն ընդամենը քավության նոխազներ են, չկան գործով տուժողներ, եւ հայտնի չէ, թե նրանց որ գործողությունների պատճառով ինչ է տեղի ունեցել:
Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը:
Դատավորին բացարկ հայտնելու միջնորդության համար պաշտպանը մինչեւ նոյեմբերի 19-ը ժամանակ խնդրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել