ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՓՈՍԸ
Գեղարքունիքի մարզի Գավառի Բոշնաղյան փողոցով ընթացող «ՎԱԶ-2106» մակնիշի 67 ԼՏ 667 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու ընկել ջրատարի փոսը: Տուժած վարորդը՝ Գավառի 49-ամյա բնակիչ Էդիկ Սարգսյանը առաջին բուժօգնություն ստանալով, հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:
ԱՅՐՎԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ
Ագարակի մաքսատան մոտակայքում ամբողջությամբ այրվել է Մ. Գարտչյանին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան: Արագածոտնի մարզից էլ տեղեկություն էր ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այրվել են Վ. Ենոքյանին պատկանող «Մերսեդես Ե-320» մակնիշի 35 ՏՈ 333 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի էլեկտրական լարերը:


















































