«Մինչ ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որեւէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել այս տղաների չլինելու համար»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
Նա հավելեց․ «Այդ աթոռը սոսնձված է իրենց հենց դրա համար, որպեսզի չբացահայտվեն այն դավաճանությունները, որոնք տեղի են ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ եւ մինչ օրս։ Բոլոր հարցերը գտնվում են հենց այդ աթոռի տակ»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Այսօր իշխանության ներկայացուցիչները չէին այցելել Եռաբլուր։ Աստղ Գալեյանն ասաց․ «Իրենք այստեղ չեն,որովհետեւ նախ մենք դեմ ենք, իրենք այստեղ չեն, որովհետեւ ուրացել են Արցախը։ Պետք էլ չէ, ինչի՞ համար գա, ստից խոնարհվելու, մի հատ ծաղիկ դնելո՞ւ։ Չէ մենք չենք ուզում, պարտված իշխանությունն իրավունք չունի գալ հաղթած հերոսաբլուր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





















































