Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2009 00:00

Մարզպետի խորհրդականը դժգոհ է

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը պոեմներ է նվիրել Պետրոս Մեծին, Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանին եւ այլոց, ստեղծել է մարտարվեստի նոր ոճ, որն իր ազգանվան սկզբնատառերով «Չիբու» է կոչել: Նա լավ երգում է, այլ շնորհներ էլ ունի: Հոկտեմբերի 20-ին Երեւանում ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է Չիբուխչյանի՝ Ցեղասպանությանը նվիրված քառյակների ցուցադրությունը: Քառյակները լամինապատ թղթով են, հայերեն եւ անգլերեն: Տպագրված յուրաքանչյուր քառյակի հետ ՀՀ զինանշանն է եւ բնության մի պատկեր: Ցուցադրությունը տեւել է 15 օր, ամեն օրվա համար թանգարանի տնօրեն, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը 200 հազար դրամ է պահանջել: Լյուբիկ Չիբուխչյանի խոսքերով, սակայն, թանգարանին ընդամենը 30 հազար դրամ են վճարել, որը նվիրել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետի խորհրդականը, սակայն, դժգոհ է, որ մայրաքաղաքի լրատվամիջոցները անուշադրության են մատնել Հայոց եղեռնին նվիրված իր ստեղծագործությունները:

Գիտնականը՝ սահմանամերձ գյուղին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Արամ Քալանթարյանն իր անձնական գրադարանից սահմանամերձ Կոթի գյուղի գրադարանին նվիրել է 250 կտոր գիրք՝ մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Արամ Քալանթարյանը ղեկավարում է Կոթիում արդեն մի քանի տարի ընթացող հնագիտական պեղումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել