Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդագրական պատճառներով

Նոյեմբեր 11,2009 00:00

2010 թվականի բյուջեում կրթությանը հատկացված գումարները մոտ 13 մլրդ դրամով պակաս են՝ նախորդ տարվա համեմատությամբ: Սակայն, ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, որը երեկ հրավիրած ասուլիսում անդրադարձավ բյուջեի հատկացումներին, դա չի խանգարի, որ շարունակվեն կրթության ոլորտում սկսված բարեփոխումները: Կրճատումները կանդրադառնան հիմնականում դպրոցաշինության վրա, ինչպես նաեւ գերատեսչական ծախսերը կհամեստանան:
Բացի այդ, 1,5%-ով նվազել են ծախսերը հանրակրթության ոլորտում, 3,4%-ով՝ նախնական մասնագիտական կրթության, եւս 0,8%-ով՝ միջին մասնագիտական կրթության, 0,6%-ով՝ բարձրագույն կրթության ոլորտում… եւ այդ ամենը պարոն նախարարը պայմանավորում էր ժողովրդագրական պատկերով: Սակայն 1,4%-ով ավելացել են արտադպրոցական դաստիարակության համար նախատեսված բյուջետային հատկացումները: Կրթությանը հատկացված բյուջետային միջոցներից գումար կհատկացվի նաեւ Բեռլինի համալսարանի հայագիտական ամբիոնի պահպանման եւ աջակցման համար:
Պարոն նախարարը անդրադարձավ նաեւ ոլորտի այլ խնդիրների: Մասնավորապես, նա հատուկ շեշտեց, որ 2011 թվականին մեր հանրակրթական օջախները՝ անկախ կարգավիճակից, որեւէ շրջանավարտ չեն տալու, «էքստեռն» տարբերակով դպրոցն ավարտելը նույնպես բացառվում է, այնպես որ, եթե որեւէ տնօրեն որեւէ ծնողի նման խոստում է տվել՝ ինչ-որ ակնկալիքով, ապա ծնողը կարող է վստահ լինել, որ նման բան չի լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել