Լրահոս
Օրվա լրահոսը

Աբխազիայում խոշոր զինապահեստ է հայտնաբերվել

Նոյեմբեր 11,2009 00:00

Աբխազիայում, Վրաստանի Գյուլրիպշի շրջանի հետ սահմանակից շրջանում ռուս սահմանապահները ծառայության՝ «Վրաստանի Հանրապետության եւ Աբխազիայի Հանրապետության պետական սահմանը հսկելու ընթացքում», հայտնաբերել են զինամթերքի խոշոր գաղտնի պահեստ: Այդ մասին տեղեկացնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը՝ վկայակոչելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը: Աղբյուրի փոխանցմամբ, գաղտնի պահեստը հայտնաբերվել է նոյեմբերի 9-ին՝ Սակեն բնակավայրում գտնվող մի լքյալ տանը: «Գտնված ռազմամթերքի վիճակն ու քանակությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ այն մարդիկ, ովքեր թաքցրել են դրանք, մտադիր են եղել իրավիճակն ապակայունացնելու նպատակով Աբխազիայի տարածքում ահաբեկչական ակտեր իրականացնել»,- հայտարարել են Կենտրոնում: Հիմա միջոցներ են ձեռնարկվում գաղտնի պահեստի հետ առնչություններ ունեցող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել