Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԼԻԲԵՆԴԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼ

Նոյեմբեր 11,2009 00:00

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդը բացառել է իր մասնակցությունը Եվրամիության արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար սպասվող ընտրություններին: Այդ պաշտոնը ստեղծվել է Լիսաբոնի համաձայնագրով, որն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 1-ից: «BBC»-ի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի օրը Բեռլինում տեղի ունեցած ԵՄ-ի ձախակենտրոն կուսակցությունների մի շարք առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը՝ Միլիբենդը, ասելով, թե հետաքրքրված չէ այդ պաշտոնով եւ նախընտրում է ակտիվ խաղացող մնալ բրիտանական ներքին քաղաքականության ոլորտում: Հիշեցնենք, որ մինչեւ երեկ Միլիբենդը համարվում էր ԵՄ ԱԳ նախարարի գլխավոր թեկնածուն, բայց հիմա ԵՄ-ում ձախակենտրոն ուժերը ստիպված են լինելու իրենց կողմից առաջադրվելիք նոր թեկնածու գտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել