Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՀԻՐՈՍԻՄԱ ԵՎ ՆԱԳԱՍԱԿԻ ՉԻ ԱՅՑԵԼԻ

Նոյեմբեր 11,2009 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ճապոնիա կատարելիք իր առաջին այցի ընթացքում չի կարողանա այցելել Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքներ: Այդ քաղաքներ այցելելու առաջարկով Օբամային դիմել էին հենց Հիրոսիմայի եւ Նագասակիի քաղաքապետերը՝ այն բանից հետո, երբ Օբամային միջուկային զենքի տարածման դեմ պայքարի համար Նոբելյան մրցանակ շնորհվեց: ԱՄՆ նախագահին ուղղած իրենց ուղերձում քաղաքապետերը կարծիք էին հայտնել, որ 1945 թ. օգոստոսին ԱՄՆ կողմից ատոմային ռմբակոծման թիրախ դարձած քաղաքներ այցելելն ու ռմբակոծման հետեւանքներն անձամբ ուսումնասիրելը՝ միանգամայն օգտակար կլիներ ԱՄՆ նախագահի համար: Ի դեպ, ողբերգական այդ դեպքերից հետո Սպիտակ տան որեւէ ղեկավար դեռ չի այցելել Հիրոսիմա եւ Նագասակի: Այս քաղաքները ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության էին ենթարկվել 1945թ. օգոստոսին, որի արդյունքում զոհվել էր ավելի քան 200 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Օբաման Ճապոնիա է այցելելու նոյեմբերի 13-14-ին: «Ցավոք, այս անգամ ես չեմ կարողանա այցելել Հիրոսիմա եւ Նագասակի՝ ծրագրի ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով: Հիրոսիմայի եւ Նագասակիի հիշատակը աշխարհի բոլոր մարդկանց սրտերում է: Ես հույս ունեմ, որ կկարողանամ այդ քաղաքներ այցելել մինչեւ իմ պաշտոնավարման ավարտը»,- ճապոնական NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել