Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՆՏՅԱԳՈՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

Նոյեմբեր 11,2009 00:00

Նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա դասական երաժշտության համերգ, որին կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմը՝ արգենտինահայ կոմպոզիտոր եւ դիրիժոր Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ, որպես մենակատար հանդես կգա երգչուհի Իրինա Զաքյանը: Ըստ tert.am-ի, համերգային ծրագրում ընդգրկված են Շոպենի աշակերտ, հայկական ծագումով լեհ կոմպոզիտոր Կարոլ Միկուլիի, մեկ այլ լեհ կոմպոզիտոր Հենրիկ Գորեցկու, ինչպես նաեւ համերգի խմբավար, արգենտինահայ Սանտյագո Չոցուրյանի ստեղծագործությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել