Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 11,2009 00:00

«Ընդդեն գենդերային բռնության Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի տարբեր վայրերում իրազեկման հանդիպումներ են կազմակերպվում՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի (ՀԿԿԱ) եւ «Տաթեւ» հոգեբանական աջակցության եւ խորհրդատվական կենտրոն» հ/կ-ի համատեղ նախաձեռնությամբ: ՀԿԿԱ Վանաձորի մասնաճյուղի փոխնախագահ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Արմենուհի Կյուրեղյանը պարզաբանեց «Սեռ» եւ «Գենդեր» հասկացությունների տարբերությունները, խոսեց գենդերի սոցիալականացումից եւ գենդերային կարծրատիպերից, անդրադարձավ գենդերային խտրականության թեմային, գենդերային հավասարության ազգային եւ միջազգային փաստաթղթերին ու մեխանիզմներին: Իսկ ՀԿԿԱ Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանը ներկայացրեց գենդերային բռնության երեւույթներն ու դրսեւորումները, տեսակները, խոսեց ներընտանեկան բռնությունից, մարդկանց թրաֆիքինգից եւ ընդդեմ գենդերային բռնության՝ տարածաշրջանային ու միջազգային նախաձեռնություններից: Ծրագրի մասին խոսելիս Ա. Կյուրեղյանն անդրադարձավ գենդերային գաղափարախոսության ներդաշնակ հարաբերություններին. «Մեր խնդիրն է հանրությանն իրազեկել, որ այդ խնդիրները հավասարապես վերաբերում են թե կանանց, թե տղամարդկանց,- ասաց Ա. Կյուրեղյանը,- մեր երկիրը գենդերային հավասարություն ապահովող մի շարք փաստաթղթեր է ստորագրել, ներկայումս կա նաեւ հավասար հնարավորությունների երաշխիքների ստեղծման խնդիր: Արդեն մշակված են կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների պետական երաշխիքների մասին օրենքի նախագիծը եւ գենդերային պետական հայեցակարգը, որոնք մինչեւ 2010 թ. պետք է դրվեն քննարկման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30