Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ «ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ»

Նոյեմբեր 11,2009 00:00

Նոյեմբերի 5-11-ը Մոսկվայում անցկացվում է «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների հոբելյանական՝ X միջազգային հեռուստատեսային մրցույթը: Ինչպես, «Նոյյան տապանի» փոխանցմամբ, հաղորդում է miasin.ru-ն, «Մշակույթի նորություններ» ծրագրի հյուրն է եղել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների միջազգային հեռուստատեսային մրցույթի ժյուրիի անդամ Գեորգի Գարանյանը: Այս տարի մրցույթին մասնակցելու 147 հայտ է ստացվել տասնյոթ երկրից: Ընդ որում, նախնական ունկնդրության ամենակրտսեր մասնակիցը եղել է 5 տարեկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել