Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2009 00:00

Ցույց՝ ընդդեմ արհեստական վիժեցման

Օրերս Մադրիդի Պուերտա-դել-Սոլ հրապարակ են դուրս եկել միլիոնից ավելի մարդիկ՝ «Յուրաքանչյուր կյանք արժեքավոր է» մակագրությամբ ցուցանակներով:
Ընտանիքները, երիտասարդությունը եւ կաթոլիկ եկեղեցու վանականներն ու հոգեւորականները փողոց են դուրս եկել՝ պահանջելով պաշտպանել մարդկային կյանքը՝ սկսած սաղմնավորման պահից, ինչն էլ կլինի մոր եւ մանկան իրական պաշտպանություն: Չէ՞ որ անհեթեթություն է արհեստական վիժեցումն անվանել «ազատ ընտրություն»՝ այն դեպքում, երբ այն միշտ, բացառապես բոլոր դեպքերում կնոջը պարտադրված քայլ է: Պետք է պայքարել դրա պատճառների, այլ ոչ թե անմեղ մանկան դեմ, որպեսզի կարելի լինի անարգել ընտրություն կատարել հօգուտ կյանքի:
Ցույցի մասնակիցների թվում է եղել Իսպանական ընտանիքների ֆորումի նախագահ Բենինյո Բլանկոն, ով հայտարարել է, թե բողոքները «չեն դադարի, մինչեւ որ Իսպանիայում ոչ մի արհեստական վիժեցում չլինի»: Իսպանական հասարակական կարծիքն ակնհայտորեն կյանքի պաշտպանների կողմն է, եւ խոսքը միայն կաթոլիկների մասին չէ:
Մադրիդի ցույցը կազմակերպվել է նոր օրինագծի կապակցությամբ, որը քննարկվելու է խորհրդարանում: Ըստ առաջարկվող նոր օրենքի, արհեստական վիժեցումը կլինի ազատ ընտրություն մինչեւ հղիության 14-րդ շաբաթը եւ, ըստ բժշկական ցուցումների՝ մինչեւ  22-րդ շաբաթը: Այդ ցուցումների թվում կարող է լինել նաեւ «մոր հոգեբանական վնասը»: Իսկ դեպքերի մեծամասնությունում այդ աղոտ «հոգեբանական վնասը» դառնում է հղիության զանգվածային ընդհատումների արդարացում: Ներկայումս Իսպանիայում տարեկան կատարվում է 112 հազար արհեստական վիժեցում:

Բուժիչ խաղողը

Խաղողը, բացի բնական պտղաշաքարից, որ համարվում է օրգանիզմի էներգիայի մատակարարը, պարունակում է նաեւ բազմաթիվ հանքային նյութեր ու վիտամիններ: Խաղողի պարունակության մեջ գտնվող կալցիումը համարվում է ոսկրահյուսվածքի գլխավոր նյութը, ցինկը եւ վիտամին C-ն բարձրացնում են օրգանիզմի իմունիտետը, մագնիումը եւ վիտամին B-ն հանգստացնում են նյարդային համակարգը, իսկ վիտամին A-ն անհրաժեշտ է մաշկին: Խաղողի մեջ գտնվող կալիումի մեծ քանակությունը բարելավում է երիկամների գործունեությունը: Այսինքն՝ խաղողը համարվում է նաեւ միզամուղ: Այն օրգանիզմից հեռացնում է կերակրի աղի ու նյութափոխանակության արգասիքների մնացորդները, թունավոր նյութերը, ավելորդ հեղուկները, պակասեցնում քաշը:
Օրվա ընթացքում պետք է ուտել 3 կգ խաղող կամ էլ խմել 5 բաժակ  խաղողի հյութ: Նիհարելու համար խորհուրդ է տրվում 5-օրյա բուժիչ կուրս անցկացնել: Առավոտյան, կեսօրին եւ երեկոյան պետք է ուտել 250-ական գրամ խաղող: Այդ միջակայքում, նույնպես օրը 3 անգամ, խմել 200 մլ խաղողի հյութ, ինչպես նաեւ 1լ հանքային ջուր: Այս միջոցով կարելի է «գցել» 2-3 կգ քաշ: Օրգանիզմից դուրս կգան ավելորդ հեղուկները եւ այլ վնասակար նյութեր: Կմաքրվի արյունը, կլավանա դեմքի գույնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30