Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիան՝ խավարի մեջ

Նոյեմբեր 12,2009 00:00

Երեքշաբթի երեկոյան Բրազիլիայում երկու խոշորագույն քաղաքների՝ Սան-Պաուլոյի եւ Ռիո-դե-Ժանեյրոյի, նաեւ երկրի առնվազն չորս նահանգներում տասնյակ միլիոնավոր բնակիչներ մոտավորապես երեք ժամ մնացել են առանց էլեկտրական լույսի: «Իտայպու» հիդրոէլեկտրակայանում տեղ գտած տեւական խափանումների արդյունքում զգալիորեն տուժել են Բրազիլիայի զարգացած արդյունաբերությամբ հայտնի հարավ-արեւելյան շրջանները: «Reuters»-ի փոխանցմամբ, կարճ ժամանակով խավարի մեջ է մնացել նաեւ հարեւան Պարագվայը, որը էլեկտրական հոսանք է ստանում հենց այդ ՀԷԿ-ից:
Հոսանքազրկման ընթացքում քաոսային իրավիճակներ են ստեղծվել Սան-Պաուլոյի եւ Ռիոյի ճանապարհներին, հազարավոր ուղեւորներ ստիպված են եղել լքել մետրոյի վագոնները եւ երկաթգծերով քայլել՝ գետնի տակից դուրս գալու համար:
Հիշեցնենք, որ Ռիո-դե-Ժանեյրոյում են տեղի ունենալու 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու 2016թ. Օլիմպիական խաղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել