Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայադարան» համահայկական նախագիծ

Նոյեմբեր 26,2009 00:00

Կամ արժեքավոր տեղեկություններ՝ www.hayadaran.am-ում

«Հայադարան» համահայկական նախագծի հիմնական ռազմավարական նպատակն է ստեղծել համահայկական տեղեկատվական բանկ՝ միավորելով տարբեր երկրներում գործող հայկական բոլոր հնարավոր կառույցներն ու կազմակերպությունները, փորձել լրացնելու առկա բացը եւ համակարգելու տեղեկատվական դաշտը:
«Համահայկական գործարար անվանացանկ եւ Գիդ-ուղեցույց 2009»-ը միտված է հնարավորինս ամբողջական տեղեկատվություն տարածել Հայաստանի անցյալի ու ներկայի, Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի գործարար աշխարհի եւ պետական կառույցների մասին, անհրաժեշտ ու պահանջվող տեղեկություններ տրամադրել ՀՀ-ում իրենց հանգիստը կամ բիզնեսը կազմակերպել ցանկացող քաղաքացիներին ու օտարերկրացիներին՝ դրանով եւս նպաստելով գործարար կապերի հաստատմանն ու խորացմանը, նոր ներդրողների ներգրավմանը, նոր շուկաների ընդգրկմանը, համակողմանիորեն տեղեկացնել աշխարհի տարբեր երկրներում բնակվող յուրաքանչյուր հայի, ինչպես նաեւ օտարերկրացիներին՝ Հայաստանի պատմության, մշակույթի եւ բիզնես-տեղեկատվության մասին:
Աշխատանքներ են տարվում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն, չինարեն, պարսկերեն, պորտուգալերեն, իտալերեն, վրացերեն եւ այլ լեզուններով տարբերակներ ունենալու համար: Նախատեսված են հատուկ հրատարակումներ՝ հայկական մեծ համայնքներ ունեցող երկրների համար:
Նախագիծը կփորձի միավորել նաեւ աշխարհի բոլոր հայ գործարարներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման:
Տեղեկագիրը հագեցած է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների, տեսարժան վայրերի, հյուրանոցների, ցուցասրահների, թանգարանների, բանկերի, արդյունաբերական, գյուղատնտեսական, առողջապահական ձեռնարկությունների, տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական իշխանությունների, նախարարությունների ու պետական այլ կառույցների (աշխատակազմ, ստորաբաժանումներ, ենթակառուցվածքներ եւ այլն) մասին մանրամասն ու հստակ տեղեկատվությամբ: Անվանացանկում զետեղված են աշխարհասփյուռ հայկական կազմակերպությունների հասցեներն ու հեռախոսահամարները:
«Համահայկական գործարար անվանացանկ եւ Գիդ-ուղեցույց 2009» տեղեկագիրը (ավելի քան 2000 էջ) երկհատորյակ է (առաջին հատորը՝ «Համահայկական գործարար անվանացանկ», երկրորդը՝ «Համահայկական Գիդ-ուղեցույց»), որի տպաքանակի տարածման շրջանակներն են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գործող բիզնես-կառույցները, ՀՀ պետական ատյանները՝ իրենց ստորաբաժանումներով, Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանատներն ու հյուպատոսությունները, միջազգային կառույցները, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչություններն արտերկրում, սփյուռքահայ համայնքները:
«Հայադարան» համահայկական նախագծի պաշտոնական ինտերնետ կայքն է՝ www.hayadaran.am–ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել