Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՏԻՍԻ» ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Նոյեմբեր 28,2009 00:00

Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Եվրոպայի 2009/10 թթ. գավաթի խաղարկության խմբային մրցաշարի շրջանակներում երրորդ տուրում Ստամբուլում հյուրընկալվելով Թուրքիայի «Բեշիկթաշին», 87:64 հաշվով պատմական հաղթանակ տարավ՝ գործնականում իր համար տեղ ապահովելով հաջորդ փուլում: Ընդ որում, մեր աղջիկներն առավելություն ունեցան բոլոր չորս խաղափուլերում՝ 23:17, 28:17, 19:17, 17:13: Հիշեցնենք, որ մեկնարկային հանդիպումում «Հատիսն» Աթենքում զիջել էր «Աթինաիկոսին», այնուհետեւ Երեւանում համառ պայքարում պարտության մատնել Ռուսաստանի «Չեվակատային»:

Մեր թիմի հաջորդ հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 3-ին: Այդ օրը «Հատիսն» ընդունելու է «Աթինաիկոսին»: Խաղը կայանալու է «Միկա» մարզական ակումբի դահլիճում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել