Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉ ԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ

Փետրվար 02,2010 00:00

Հունվարի 20-ին ԳԴՀ ոստիկանությունն անց է կացրել զանգվածային խուզարկություններ Գերմանիայի ամբողջ տարածքում: Առգրավվել են համակարգիչներ, տեղեկատվության կրիչներ եւ գրքեր: Ընդհանուր առմամբ՝ խուզարկություններն ընթացել են Բադեն-Վյուրտեմբերգի 30 տեղավայրերում, Բավարիայում, Բեռլինում, Հեսսենում, Ներքին Սաքսոնիայում, Հյուսիսային Ռեյնե-Վեստֆալիայում եւ Սաքսոնիայում: Իրավապահպան մարմինների ներկայացուցիչների վկայությամբ՝ առգրավված նյութերի հեղինակները կանանց նկատմամբ բռնությունների կոչ են արել: Ամենից առաջ խոսքը Սաուդյան Արաբիայում հայտնված «Կանայք՝ իսլամի պաշտպանության ներքո» գրքի գերմաներեն թարգմանության մասին է: Յոթերորդ գլխի դրույթները՝ «Հարվածիր կնոջը», փորձագետների կողմից համարվել է խտրականություն դնող եւ ծայրահեղական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել