Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանջը շարունակվում է

Ապրիլ 01,2010 00:00

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը, որում մեր ընտրանին մարտի սկզբի համեմատությամբ նահանջել է երեք հորիզոնական եւ հանգրվանել 106-րդ տեղում: Իսկ առաջին տասնյակը կազմել են. 1. Իսպանիա, 2. Բրազիլիա, 3. Հոլանդիա, 4. Պորտուգալիա, 5. Իտալիա, 6. Գերմանիա, 7. Անգլիա, 8. Ֆրանսիա, 9. Արգենտինա, 10. Խորվաթիա: Ֆուտբոլի 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեր մրցակիցներից միայն Անդորրան է, որ զիջում է մեզ՝ 201-րդ հորիզոնական: Մյուս մրցակիցների վարկանիշն այսպիսին է. 12. Ռուսաստան, 33. Սլովակիա, 44. Իռլանդիա, 65. Մակեդոնիա: Մարտի կեսերին հրապարակված կանանց ազգային հավաքականների վարկանիշային ցուցակում մեր թիմը նույնպես նահանջել է եւ 96-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել