Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԼԻԼԻԹՆ ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻՈՎ, ԻՍԿ ԷԼԻՆԱՆ ՊԱՐՏՎԵՑ

Ապրիլ 28,2010 00:00

Նալչիկում մեկնարկել է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երրորդ փուլը, որին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ՝ հայաստանցիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը եւ Չժաո Սյուեն (երկուսն էլ՝ Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցեւան եւ Բաիրա Կովանովան (երկուսն էլ՝ Ռուսաստան), Չժու Չենը (Քաթար), Մոնգոնտուլ Բաթհույագը (Մոնղոլիա) եւ Բեթյուլ Յիլդիզը (Թուրքիա):

Առաջին տուրում մեր շախմատիստուհիները հանդես էին գալիս սեւ խաղաքարերով: Լիլիթ Մկրտչյանը 47-րդ քայլում միավորը բաժանեց Պիա Կրամլինգի հետ, իսկ Էլինան Համփի Կոներուին տանուլ տվեց 37-րդ քայլում: Երեկ կայացած երկրորդ տուրում Լիլիթը կրկին սեւերով խաղալու էր Չժու Չենի հետ, իսկ Էլինայի մրցակիցը Բեթյուլ Յիլդիզն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել