Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը պահանջում են հակահայ պաշտոնյայի պաշտոնանկությունը

Ապրիլ 29,2010 00:00

\"\"Թուրքիայի Չանաքալեի նահանգի ազգային կրթության վարչության պետ Վեֆա Բարդաքչըյը (նկարում) օրերս խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հայտարարել էր, թե՝ հայերը մեզ թիկունքից դանակահարեցին, մեզ դավաճանեցին եւ այդ դավաճանության դիմաց էլ պատասխան ստացան: Այդ հայտարարությունն իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Կրթության վարչության պետի այս հայտարարությունը քննադատել է նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Չանաքալեի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆեր Քութլուն: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության՝ Չանաքալեի նահանգային ղեկավարը ավելի խիստ է արտահայտվել՝ ասելով. «1915-ի վերաբերյալ մենք կրթության վարչության պետից սպասում էինք պատմական տեղեկություններ, ոչ թե ատելություն ու քեն պարունակող հայտարարություն: Այդ պաշտոնյային կոչ ենք անում հրաժարական տալ»: Իսկ Թուրքիայի Մարդու իրավունքների՝ Չանաքալեի մասնաճյուղի ղեկավար խորհրդի անդամ Հայրեթին Փիշքինը հայտարարել է, որ ֆաշիստ երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության վերաբերյալ նման խոսքեր արտահայտած կրթության վարչության պետը պետք է անմիջապես հեռացվի աշխատանքից: Այդ մասին հաղորդում է news.am-ը:
Նույն աղբյուրի մատուցմամբ, Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում թուրքական զինուժի եւ PKK-ի զինյալների միջեւ բախում է սկսվել, որի արդյունքում զոհվել է 2 թուրք զինվորական եւ կան վիրավորներ: Հաքքարիի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվել է, որ ապրիլի 27-ի երեկոյան թուրքական զինուժի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բախում է տեղի ունեցել նրանց եւ PKK-ի զինյալների միջեւ: Բախման հետեւանքով 2 թուրք զինվորական է սպանվել: Հիշյալ հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930