Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հաստատապես հանձնառու է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության առաջմղմանը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ​​ներկայացուցչություն

Հոկտեմբեր 18,2026 10:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի շրջանակներում ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ կայացած ինտերակտիվ երկխոսությանը։

Առանձնանշվել է, որ Հայաստանը համակարծիք է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի զեկույցի այն շեշտադրման հետ, որ մարդու իրավունքները հիմնարար կարևորություն ունեն հակամարտությունների կրկնության կանխարգելման և խաղաղության պահպանման հարցում։

Հավելվել է, որ Հայաստանը հաստատապես հանձնառու է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության առաջմղմանը։

ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն, հատկապես պահվող անձանց և անհետ կորած անձանց համատեքստում, առանցքային նշանակություն ունի վստահություն կառուցելու և հաշտեցումը խթանելու համար։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031