Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է

Հուլիս 01,2010 00:00

\"\"ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների նախագահների հայտարարությունը՝ «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում, ամբողջովին բավարարում է Ադրբեջանին: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը (նկարում): «Հայտարարությունը գոհացնում է Բաքվին»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ու մանրամասնել, թե «նախ, եռանախագահող բոլոր երկրները ընդունում են ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստը: Բացի այդ, հայտարարությունը պահանջում է դուրս բերել հայկական ուժերը ադրբեջանական գրավյալ տարածքներից, ինչպես նաեւ արտահայտում է այդ երկրների ցանկությունը՝ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ»:
Հայտարարությունը կարեւորել եւ բարձր է գնահատել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Օկուպացիան օկուպացիա է, եւ բոլորն են դա ընդունում»,- Բեռլինում՝ Բունդեսթագի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մամեդյարովը եւ ընդգծել, որ «եթե մենք ուզում ենք խաղաղության հասնել տարածաշրջանում, ապա պետք է այն կառուցենք միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել