Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանում են, երբ կարելի էր ընդամենը նախազգուշացնել

Հուլիս 30,2010 00:00

\"\"2009 թվականի հոկտեմբերին  ՀՀ վարչական դատարանը 70-ամյա Արմենակ Սնխչյանի նկատմամբ վճիռ է կայացրել՝ հօգուտ  ՀՀ ճանապարհային ոստիկանության բռնագանձել 25000 դրամ այն բանի համար, որ պոկված է եղել նրա ավտոմեքենայի համարանիշը: Այնուհետեւ Ա. Սնխչյանը ծանուցագիր է ստանում, որ ԴԱՀԿ ծառայության Աբովյանի բաժանմունքում իր նկատմամբ հարուցվել է կատարողական վարույթ եւ, չներկայանալու դեպքում, «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի համաձայն, կհայտարարվի հետախուզում (ոստիկանության աջակցությամբ)՝ օրենքի սահմանված կարգով:
ԴԱՀԿ ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարող Ա. Գասպարյանն էլ, կատարողական գործողությունների ընթացքում պարզելով, որ Ա. Սնխչյանը կենսաթոշակառու է, որոշում է կայացնում  արգելանք դնել նրա կենսաթոշակի վրա՝ 50%-ի չափով, մինչեւ 30 000 դրամի գանձելը (25 000 դրամ տուգանքը եւ 5000 դրամ՝ կատարողական գործողությունների ծախսը):
Արմենակ Սնխչյանը ճանաչված ու հարգված մարդ է, արցախյան պատերազմի տարիներին մեծ ներդրում  ու մասնակցություն է ունեցել տարբեր տեսակի զենքերի ստեղծման գործում, աշխատել է Բալահովիտի համապատասխան ոլորտում: Այս պատմության մեջ նրան ամենաշատը վիրավորել է այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանությունն ու դատական մարմինները մարդուն վերաբերվում են որպես հանցագործի՝ առանց հաշվի առնելու ունեցած վաստակը, ներդրումը: Իր խոսքերով՝ պատրաստ է նվիրաբերել ամբողջ կենսաթոշակը, քանի որ խնդիրը գումարը չէ, այլ հարցի բարոյական կողմը եւ, ի վերջո, ինքը որեւէ հանցանք չի կատարել, իսկ եղածը ընդամենը անփութություն էր, որը շատ  հեշտությամբ՝ պարզ նախազգուշացմամբ, կարող էր ուղղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել