Լրահոս
Օրվա լրահոսը

Բանսկոյում հաղթեց Հայաստանի չեմպիոնը

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"Շախմատի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն առաջին տեղը գրավեց Բուլղարիայի Բանսկո քաղաքում անցկացված միջազգային բաց մրցաշարում: Նա ինը հնարավորից վաստակեց 8,0 միավոր (միայն երրորդ եւ յոթերորդ պարտիաներում միավորը բաժանեց մրցակիցների հետ)՝ դառնալով միանձնյա հաղթող: Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին միջազգային վարպետներ Թամիր Նաբաթին՝ 7,5 միավոր (Իսրայել) եւ Գրիգոր Գրիգորովը՝ 7,0 (Բուլղարիա):
Այժմ Ավետիք Գրիգորյանը պատրաստվում է հանդես գալ հունվարի 10-22-ը Երեւանում կայանալիք շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 71-րդ առաջնությունում, որին, ինչպես տեղեկացնում է armchess.am կայքը, մասնակցող 12 շախմատիստներն էլ գրոսմայստերի կոչում են կրում եւ բոլորն էլ հանրապետության չեմպիոնի տիտղոսից բացի՝ վիճարկելու են ազգային հավաքականի միակ թափուր տեղի ուղեգիրը: Ահա թե ովեր են եկող տարվա սկզբին պայքարելու խաղատախտակների առջեւ. Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Զավեն Անդրիասյան, Ավետիք Գրիգորյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան, Սամվել Տեր- Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Տիգրան Քոթանջյան, Դավիթ Պետրոսյան, Արա Մինասյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել