Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանի մեքենան՝ ոստիկանության «պատի մեջ»

Փետրվար 24,2011 00:00

Ղեկին՝ ավտոլվացողն էր

\"\"Ճանաչված դերասան Կարեն Ջանիբեկյանի մեքենան երեկ վաղ առավոտյան բախվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի պատին: Բախումից հետո պարզվել է, որ դերասանը ղեկին չի եղել;
Նրա փոխարեն «Nissan Pathfinder» մակնիշի 20 ՏՏ 565 համարանիշի մեքենայի ղեկին է եղել Մայիսի 9-ի փողոցում գործող «Karcner» ավտոլվացման կետի աշխատակից, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի բնակիչ՝ 21-ամյա Արթուր Գագիկի Ազատյանը (լուսանկարում):
Ի՞նչ պարզվեց:
\"\"Կարեն Ջանիբեկյանը նախօրեին իր մեքենան տարել է նշված ավտոլվացման կետ: Ավտոմեքենան լվանալուց հետո աշխատակիցը այն վերցրել եւ ապօրինի շահագործել է, իսկ արդեն առավոտյան ժամը 7-ի սահմաններում բախվել է Գ. Նժդեհի փողոցում գտնվող ոստիկանության Շենգավիթի բաժնի պատին: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետներն ու Շենգավիթի բաժնի հետաքննիչները: Բաժնի հերթապահ ծառայության աշխատակիցները վթարի մեղավորին տեղափոխեցին բուժկենտրոն, պարզելու, թե արդյոք սթափ վիճակո՞ւմ է եղել:
Նշված բաժնում նյութեր էին նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար: Ի դեպ, մեր նկարահանման ժամանակ դերասան Կարեն Ջանիբեկյանը ոստիկանների հետ զննում էր իր տուժած մեքենան: Զննումից հետո ոստիկանները մեքենան ի պահ հանձնեցին տիրոջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել