Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՎԱԳԻՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ

Մարտ 11,2011 00:00 Share

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից ընունված Թուրքիայի վերաբերյալ զեկույցին: News.am-ի մատուցմամբ, այդ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, կոչ անելով Եվրախորհրդարանին՝ լինել արդար եւ օբյեկտիվ գործունեություն ծավալել: «Եվրախորհրդարանի կողմից նմանատիպ զեկույցները կարեւորություն են ներկայացնում, երբ դրանք լուրջ եւ անկողմնակալ իրավիճակն են նկարագրում: Թուրքիան վճռականորեն շարունակելու է Եվրամիություն մտնելու իր նպատակի իրագործումը, եւ անհրաժեշտ է, որ ոչ ոք չկասկածի դրանում»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ հերթական զեկույցում բավականին խիստ գնահատականներ կային: Քննադատության էր ենթարկվել մասնավորապես այդ երկրում իրականացվող բարեփոխումների անարդյունավետությունն ու վերջին շրջանում Թուրքիայում հայտնի լրագրողների ձերբակալությունները:

ԵԽ-ի զեկույցում պահանջ է ներկայացվել նաեւ հայտնաբերել Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորներին եւ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031