Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցհարցման արդյունքները վկայում են

Մարտ 15,2011 00:00

Ուկրաինացիների 67,1%-ը լիովին կամ առավելապես վստահում է եկեղեցուն: Այդ մասին է վկայում փետրվարին օրենսդրական նախաձեռնությունների «TNS» լաբորատորիայի անցկացրած հարցումը:
Ուկրաինայի նախագահին լիովին վստահում է պատասխանողների 9%-ը (առավելապես վստահում է 21,8%-ը), բոլորովին չի վստահում 38,2%-ը (առավելապես չի վստահում 23,3%-ը): Գերագույն Ռադային լիովին վստահում է 3,2%-ը, բոլորովին չի վստահում 45,6%-ը:
Ըստ հետազոտության արդյունքների՝ ուկրաինական ԶԼՄ-ներին լիովին կամ առավելապես վստահում է 46,4%-ը, բանակին՝ 40,1%-ը, ռուսաստանյան ԶԼՄ-ներին՝ 37,4%-ը, արեւմտյան ԶԼՄ-ներին՝ 36,5%-ը, տեղական խորհուրդներին՝ 30,4%-ը, Ուկրաինայի անվտանգության խորհրդին՝ 28,3%-ը, տեղական պետական վարչակազմերին՝ 25,6%-ը, կառավարությանը՝ 22,9%-ը, արհմիություններին՝ 21,4%-ը, Գերագույն Ռադային՝ 18,7%-ը, ոստիկանությանը՝ 17,4%-ը, դատախազությանը՝ 17%-ը եւ դատարաններին՝ 14,3%-ը: Նախարարների կաբինետին լիովին վստահում է 3,8%-ը (առավելապես վստահում է 19,1%-ը), բոլորովին չի վստահում 43,8%-ը (առավելապես չի վստահում 25,2%-ը):
Ուսումնասիրությունների ընթացքում հարցվել է 16-75 տարեկան 1,2 հազար պատասխանող՝ Ուկրաինայի բոլոր շրջանների ավելի քան 80 բնակավայրերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել