Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ» 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Մարտ 16,2011 00:00

\"\"2006 թվականի մարտից Տավուշի մարզում լույս է տեսնում «Տեսանկյուն» թերթը: Այն տպագրվում է 1000 օրինակով եւ տարածվում մարզի բոլոր՝ 4 տարածաշրջաններում: Ֆինանսական դժվարությունների պատճառով հաճախ ուշանում է հերթական համարի տպագրությունը, ամսական «Տեսանկյունի» մեկ-երկու համար է լույս տեսնում: Ընթերցողների հետ կապը չկորցնելու համար 2009 թ. հունիսից գործում է պարբերականի ինտերնետային կայքը: Թերթի 5-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել Դիլիջանի բնապահպանական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արարատ Ալիխանյանը, գրող Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը եւ ուրիշներ: «Տեսանկյունի» խմբագիրը Տավուշի մարզում «Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանն է:

«Առավոտը» շնորհավորում է «Տեսանկյան» ողջ խմբագրակազմին եւ մաղթում հարթ, կանաչ, երկար ճանապարհ եւ համառ աշխատանք՝ հանուն Տավուշում եւ ողջ հանրապետությունում թափանցիկության ապահովման եւ ինֆորմացիայի ազատության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել