Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ԶԵՆՔՈՎ ԲԵՌՆՎԱԾ ՆԱՎ Է ԿԱԼԱՆԵԼ

Մարտ 16,2011 00:00

\"\"Մարտի 15-ին Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները Միջերկրական ծովում առգրավել են լիբերիական դրոշի ներքո նավարկող «Վիկտորիա» նավը, որը զենքով բեռնված՝ ուղղություն էր վերցրել դեպի Գազայի հատված: Newsru Israel-ի մատուցմամբ, թուրքական նավահանգստից նավարկության դուրս եկած «Վիկտորիան» իսրայելցի կոմանդոսները գրավել են այն պահին, երբ նավը իսրայելական ափից գտնվել է մոտավորապես 200 միլ հեռավորության վրա՝ նավի բեռնամփոփներում հայտնաբերելով զենք: Առգրավված նավը իսրայելցի զինվորականներն ուղարկել են Աշդոդ նավահանգիստ:

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները, նավի առգրավման օպերացիային նախորդել են խոշորամասշտաբ օպերատիվ- հետախուզական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ 2009-ին Իսրայելի հատուկ ծառայությունները կալանավորել էին Անտիգուայի դրոշի ներքո նավարկող «Ֆրանկոպ» նավը, որը բեռնված էր զենքի՝ 122 մմ տրամաչափի հրթիռների, հակատանկային արկերի եւ այլ ռազմամթերքի ռեկորդային չափերի հասնող խմբաքանակով: Իհարկե, այն ժամանակ զենքը Իրանից էր տեղափոխվելիս եղել եւ հասցեագրված էր Սիրիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել