Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է կինը

Մարտ 18,2011 00:00

Դարեր շարունակ մարդկության իմաստունները փորձել են տալ այս հարցի պատասխանը եւ բացահայտել կնոջ առեղծվածը: Նրանցից ամեն մեկը ճշմարիտ է եղել յուրովի: Սակայն կնոջ հավաքական բնութագիրը ներկայացնել հաջողվել է ամենից շատ հին հնդիկներին, որոնք կնոջ կերպարն ամբողջացնում են 17 գործոնների առկայությամբ: Հին հնդիկների կարծիքով, կնոջը արարելիս աստվածները օգտագործել են. լուսնի կլորությունը, օձի ճկունությունը, ուռենու նրբությունը, մայիսյան բզեզի թեւերը, շուռանի մաքրությունը, փետուրի թեթեւությունը, աղավնու հայացքը, արեւի ճառագայթը, գարնանային ամպի փափկությունը, քամու փոփոխականությունը, սիրամարգի սնափառությունը, ադամանդի կարծրությունը, վագրի դաժանությունը, կրակի ջերմությունը, ձկան սառնությունը, թութակի շատախոսությունը, կատվի անհավատարմությունն ու խորամանկությունը…

Ցավոք, որոշ կանանց մոտ այս բաղադրիչներից մի քանիսը լինում են առավել ընդգծված, այսինքն՝ բարձր չափաքանակով: Ուստի կնոջ աստվածային բազում հատկանիշների կողքին հաճախ հանդիպում ենք նաեւ սատանայականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել