Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Մարտ 25,2011 00:00

\"\"Արթուր Նազարյան, armsport.am

Հավասար հնարավորությունների խաղ է: Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի առնվազն չպարտվելու: Պետք է նշել, որ այս պահի դրությամբ երկու հավաքականներն էլ ունեն խաղային պրակտիկայի խնդիր, սակայն երկու թիմում էլ առանցքային ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են գտնվում: Բացի այդ, Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին երեք խաղերում 7 միավոր է վաստակել ու այդ ցուցանիշով չի զիջում Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, հնարավորությունները հավասար են ու սխալ կլինի նախապատվությունը կողմերից մեկին տալ: Իհարկե, բոլորս էլ ուզում ենք ու սպասում ենք հաղթանակի, բայց ճիշտ չի լինի ասել, թե Հայաստանը ֆավորիտ է:

Վահան Դանիելյան, «Փյունիկ» ՖԱ մամուլի քարտուղար

Անկախ նրանից, թե ով է մեր թիմի մրցակիցը, ես միշտ հավատում եմ Հայաստանի հավաքականի հաղթանակին: Այս խաղը եւս բացառություն չէ:

Խաչիկ Չախոյան, UEFA media

Ես չէի ուզենա հաշիվ կանխագուշակել, քանի որ դա անշնորհակալ գործ է: Միայն ասեմ, որ ամեն դեպքում հավատում եմ մեր թիմի հաղթանակին, չնայած համոզված եմ, որ շատ դժվար խաղ է սպասվում: Ընդ որում՝ ոչ միայն մեր թիմի, այլեւ ռուսների համար: Խաղի ընթացքը ճիշտ ցույց կտա, թե ինչպիսի արդյունք կարող ենք ակնկալել: Համենայնդեպս, Ռուսաստանի հավաքականը թույլ թիմ չէ, բայց մեր ֆուտբոլն էլ իր հերթին վերելք է ապրում ու հաղթանակը ֆուտբոլի զարգացման գործում մեծ դեր կունենա: Ես անձամբ հավատում եմ մեր հավաքականի հաղթանակին:

Հասմիկ Բաբայան, panarmenian.net, Հանրային ռադիո

Մենք ունենք շատ ուժեղ հավաքական ու տաղանդավոր ֆուտբոլիստներ: Կարծում եմ, նրանք ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի Ռուսաստանի ընտրանու դեմ խաղում հաղթեն: Յուրաքանչյուր վաստակած միավոր մեզ ավելի կմոտեցնի Եվրո-2012 եզրափակիչ փուլին եւ այդ հնարավորությունը պետք չէ բաց թողնել: Հաջողություն մեր հավաքականին:

Արսեն Սարգսյան, հտՏՐՑ նՍրտՐպրր, armfootball.com

Մեզ սպասվում է ազնիվ մարզական պայքար: Եվ եթե հավաքականն իր աշնանային խաղամակարդակով ներկայանա խաղին, ապա, իմ կարծիքով, հաղթանակի հնարավորությունները բավական մեծ կլինեն:

Աշոտ Հակոբյան, «Առավոտ» օրաթերթ

Իհարկե, ցանկանում եմ, որ հաղթենք: Բայց եթե չստացվի, աշխարհի վերջը չի լինի: Անկախ արդյունքից, կարեւոր եմ համարում մեր հավաքականի խաղի որակը: Դա մարզիչներին շատ բան կհուշի հաջորդ հանդիպումներին նախապատրաստվելիս:

Դավիթ Գալստյան, totalfootball.am

Եթե Եվրո-2012-ի մեկնարկային փուլի Իռլանդիայի դեմ խաղից առաջ շատերը համաձայն կլինեին այդ խաղում ոչ-ոքի արդյունքին, ապա հիմա՝ հավաքականի հաջող ելույթներից հետո, նույնիսկ այդ արդյունքը կարող է անբավարար թվալ: Միեւնույն ժամանակ, այս էմոցիոնալ ու աժիոտաժային տրամադրությունների արանքում պետք է չմոռանալ, որ հավաքականից դժվար կլինի ակնկալել այնպիսի մարզավիճակ, ինչպիսին այն ուներ հոկտեմբերին, քանի որ մրցաշրջանը նոր-նոր է մեկնարկել: Բայց, միեւնույն ժամանակ, ռուսներն էլ հեռու են իրենց լավագույն խաղային վիճակից, այնպես որ, կարելի է լավատես լինել:

Արտուշ Մկրտչյան, sportbox.ru

Ռուսաստանի հետ խաղում Հայաստանի հավաքականը մարտավարությունը պիտի փոխի, քանի որ ռուսները մերոնց չեն թողնի գնդակ պահել: Այդ պատճառով էլ անհրաժեշտ են կոշտ մամլիչ, պայքար ու սուր հակագրոհներ: Եթե Հայաստանի հավաքականը «չվառվի», նորմալ ֆիզիկական պատրաստվածությամբ մտնի խաղադաշտ ու խաղը տակտիկապես ճիշտ կառուցի, դրական արդյունքի շանսերը քիչ չեն: Իսկ դրական արդյունք կլինի նաեւ ոչ-ոքին:

Գագիկ Բեգլարյան, «Անկախ» շաբաթաթերթ

Իրադարձությունը պատմական է: Կարծում եմ, սակայն, որ Հայաստանի հավաքականի հաղթելու հավանականությունները սահմանափակ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031