Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ԲԱՆԿ ԹԱԼԱՆԵԼ

Մարտ 30,2011 00:00 Share

\"\"

\"\"

Երեկ, ժ. 12.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետ, կապիտան Արթուր Հակոբյանն իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով դիմակավորված մտել է Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող «Կոնվերսբանկի» տարածքային մասնաճյուղ եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար՝ 1մլն 724 000 ՀՀ դրամ, 6695 ԱՄՆ դոլար, 385 եվրո, 37 800 ՌԴ ռուբլի: Զենքը պահելով բանկի աշխատակցուհու վրա՝ նա պոլիէթիլենային տոպրակը մեկնել է նրան, որպեսզի գումարը լցնի այնտեղ: Բանկից դուրս գալու պահին Արթուր Հակոբյանի ենթական՝ բանկի հերթապահ ոստիկանը, ասում է՝ կանգնիր, սակայն Արթուրը զենքը փորձում է պահել ենթակա ոստիկանի ուղղությամբ: Անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով՝ հերթապահը կրակում եւ վնասազերծում է Արթուր Հակոբյանին, որից հետո կատարվածի մասին տեղեկացվում է ՀՀ ոստիկանությանը: Ա. Հակոբյանը վնասվածքներով տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: «Առավոտի» տեղեկություններով՝ Ա. Հակոբյանը իր շրջապատում ներկայանում էր որպես Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի աներորդի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031