Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսը սահմանակետը կբացի

Մայիս 27,2011 00:00

\"\"Եգիպտոսը ծրագրում է շաբաթ օրվանից եւ այլեւս ամեն օր, 12 ժամով բացել Գազայի հատված տանող Ռաֆահ սահմանակետը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է երկրի «ՄԵՆԱ» պետական լրատվական գործակալությունը: Իսրայելը 2007թ.- ին Գազայի հատվածը շրջափակման մեջ էր առել, եւ դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը պաղեստինյան այդ տարածքն իր վերահսկողության տակ էր առել:

Նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք, որի իշխանությունը թշնամաբար էր տրամադրված ՀԱՄԱՍ-ի վարչակարգի դեմ, Գազան շրջափակելու հարցում աջակցում էր Իսրայելին, որը պնդում էր, թե դա անհրաժեշտ քայլ է Գազայի հատվածում զենքի մաքսանենգությունը կանխելու համար: Եգիպտական աղբյուրը տեղեկացրել է, թե պաղեստինցի բոլոր տարիքի կանանց, նաեւ՝ միչեւ 18 տարեկան եւ 40-ից բարձր տարիքի տղամարդկանց՝ սահմանակետով անցնելու համար վիզա պետք չի լինի:

Հիշեցնենք, որ Ռաֆահը Գազայի հատվածից դեպի Եգիպտոս տանող այն միակ սահմանապահ անցակետն է, որը Իսրայելի կողմից չի վերահսկվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել