Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ 2 ՄԼՆ ԴՐԱ՞Մ

Սեպտեմբեր 24,2011 00:00

\"\"Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մինաս Ավետիսյանի որդի Արման Ավետիսյանի՝ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի դեմ ներկայացրած հայցի նախնական դատաքննությունը: Որմնանկարչի որդին դատի է տվել Լեւոն Բարսեղյանին՝ «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման, պատճառված վնասի հատուցման պահանջով»: Հիշեցնենք, որ այս պատմությունը սկսվեց այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց Մինասի 4 գործերը Գյումրիից տեղափոխել Է. Էռնեկյանին պատկանող «Զվարթնոց» օդանավակայան:
Հայցվորի շահերի ներկայացուցիչ Անի Խլղաթյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ներկայացրել են նյութական պահանջ՝ 200 հազար դրամի չափով եւ 2 մլն դրամ՝ վիրավորանքի եւ զրպարտության համար: Ըստ նրա, Լեւոն Բարսեղյանը վիրավորել է նաեւ իր վստահորդի տղամարդկային արժանապատվությունը: «Ասպարեզ» ակումբի նախագահը չի ընդունում հայցը: Նշենք, որ երեկ դատական նիստի ընթացքում պարզվեց, որ asparez.am կայքում տեղադրված ոչ բոլոր հրապարակումներն են պատկանում Լեւոն Բարսեղյանի գրչին: Մանրամասները՝ հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930