Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան չի ընդունել Եվրահանձնաժողովի քննադատությունը

Նոյեմբեր 05,2026 13:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ 2026 թ. տարեկան զեկույցը դժգոհություն է առաջացրել Անկարայում։ Զեկույցը գնահատում է Թուրքիայի առաջընթացը Եվրամիությանն անդամակցության գործընթացում՝ անդրադառնալով երկրի քաղաքական, տնտեսական և իրավական իրավիճակին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զեկույցը որակել է կանխակալ և անարդար՝ մերժելով հատկապես դատական համակարգի և հիմնարար իրավունքների վերաբերյալ քննադատությունը։

Անկարան նաև դժգոհություն է հայտնել Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության դիրքորոշումների պաշտպանությունից՝ նշելով, որ անտեսվում են Թուրքիայի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կողմի իրավունքներն ու շահերը։ Անընդունելի են համարվել նաև Արևելյան Միջերկրականին և Թուրքիայի ու Լիբիայի միջև ծովային համաձայնագրին վերաբերող գնահատականները։

Միևնույն ժամանակ Թուրքիան դրական է գնահատել զեկույցի այն դիտարկումները, որոնք վերաբերում են Թուրքիայի տնտեսական ներուժին և անվտանգության ոլորտում ունեցած դերին։ Թուրքական կողմը շեշտել է ԵՄ-ի հետ մաքսային միության արդիականացման անհրաժեշտությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30