Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի քաղաքապետը չի քողարկում հակակրանքը

Հոկտեմբեր 05,2011 00:00

 Մեր կազմակերպությունը` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող «Աշխատանքային իրավունքների պաշտպանություն» ծրագրի  շրջանակներում,  խնդիր ունի օժանդակել ՀՀ քաղաքացիներին իրենց աշխատանքային իրավունքների իմացության, դրանց պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման, գործատու-աշխատող հարաբերությունների ներդաշնակեցման  հարցերում:
Կազմակերպությունն ունի քաղաքացիական կենտրոններ Սյունիքի մարզի Սիսիան, Կապան եվՄեղրի քաղաքներում, Վայոց ձորի մարզի Վայք եվԵղեգնաձոր քաղաքներում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
«Աշխատանքային իրավունքների պաշտպանություն» ծրագրային ձեվակերպված խնդիրները մարզերում իրականացվում են նշված քաղաքացիական կենտրոնների միջոցով` ձգտելով սերտ համագործակցություն հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Բերդի քաղաքացիական կենտրոնում  հավաստի տվյալներ են ստացվել այն մասին, որ  Բերդի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի իր ենթակայության հիմնարկների աշխատողներին հերթական վճարովի արձակուրդից հետո,  աշխատողների կամքին հակառակ, նրանց ուղարկում է մեկամսյա չվճարվող արձակուրդի, այսինքն՝ խախտում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի  176-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ըստ որի՝ նման արձակուրդ կարող է տրամադրվել, եթե այն նախատեսված է կոլեկտիվ պայմանագրով կամ առկա է կողմերի համաձայնությունը: Քաղաքացիական կենտրոնի աշխատակիցը եղել է Բերդի սպորտդպրոցում: Դպրոցի տնօրենը հաստատել է, որ 2011թ. օգոստոսին դպրոցի 11 աշխատողի ուղարկել է լրացուցիչ չվճարվող մեկամսյա արձակուրդի, պարզվել է նաեվ, որ  արվեստի եվթանգարանի աշխատողները նույնպես նույն կարգով արձակուրդ են ուղարկվել, իսկ նախորդ տարի այդ կարգով արձակուրդ են ուղարկվել նաեվմանկապարտեզի աշխատողները:
Քաղաքացիական կենտրոնի աշխատակիցը ցանկացել է հանդիպել եվզրուցել աշխատողների հետ, սակայն տնօրենը պնդել է, որ դա կարելի կլինի միայն հարցը քաղաքապետի հետ համաձայնեցնելուց հետո, խոստացել է քաղաքապետին տեղյակ պահել եվստանալ թույլտվություն:
Պայմանավորված օրը, երբ կենտրոնի աշխատակիցը զանգահարել է տնօրենին, վերջինս ծայրահեղ անբարյացակամ տոնով հայտարարել է, որ նա դպրոց մտնելու իրավունք չունի` մինչեվչլինի քաղաքապետի կամ աշխատակազմի քարտուղարի թույլտվությունը: Կենտրոնի աշխատակիցը քաղաքապետից թույլտվություն ստանալ չի կարողացել, ահնարին է եղել նաեվնրան հանդիպելը կամ հեռախոսով խոսելը: Քաղաքապետի աշխատակազմի քարտուղարն անթաքույց հակակրանքով անցանկալի է հայտարարել քաղաքացիական կենտրոնի գոյությունն այնքանով, որքանով այն կապ ունի ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ: Պարզվում է, որ քաղաքապետին դուր չի եկել այն, որ վերջերս պատգամավորը եղել է քաղաքացիական կենտրոնում, հանդիպում է ունեցել կենտրոնի շահառուների, ինչպես նաեվհամայնքի բնակչության հետ: Քաղաքապետին զայրացնելու համար բավական է եղել միայն այն, որ պատգամավորը հանդիսանում է «Ժառանգություն» խմբակցության անդամ:
Տեղեկացնում ենք քաղաքապետին, որ մեր կազմակերպությունը, առանց խտրականության, կազմակերպել եվկազմակերպելու է իր շահառուների հանդիպումը ցանկացած պատգամավորի հետ, կազմակերպությունը վեր է կանգնած խմբային եվկուսակցական շահերից:
 Որքան էլ զայրանալու լինի քաղաքապետը, մենք այնուամենայնիվ արձանագրում ենք, որ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների մոտ 40 աշխատողի աշխատանքային իրավունքները խախտվել են` նրանք համարվել են չվճարվող արձակուրդում ոչ իրենց ցանկությամբ եվիրավունք ունեն վճարում պահանջելու այդ ժամանակամիջոցի համար:
Քանի որ Բերդի քաղաքապետի ոչ օրինաչափ կեցվացքը հնարավորություն չի տվել ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, չենք բացառում, որ այդ աշխատողներին հարկադրել են դիմում գրել չվճարովի արձակուրդ տրամադրելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել