Լրահոս
Օրվա լրահոսը

Պորտո Կարասում գործերն առայժմ այնքան էլ լավ չեն

Նոյեմբեր 08,2011 00:00

\"\"Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների գործերն առայժմ այնքան էլ հաջող չեն ընթանում:
Աշխարհի թիմային չեմպիոն մեր տղամարդկանց հավաքականը չորս տուրում տարել էր երկու հաղթանակ, մեկական անգամ ոչ-ոքի եւ պարտություն գրանցել ու 5,0 միավորով 38 թիմերի մեջ ընթանում էր 9-րդ հորիզոնականում: Ճիշտ նույն ցուցանիշով, սակայն 28 երկրների պայքարում, մեր աղջիկների քառյակը 11-րդն էր: Երեկ հինգերորդ տուրում մեր տղաների մրցակիցը Դանիան էր, աղջիկներինը՝ Ռումինիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել