Armenia Sputnik. Երասխում հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի ռուս օդաչուների հիշատակին։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուշահամալիրի մոտ հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը (որոնք վերջ դրեցին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին․ խմբ.) ռուս զինծառայողների համար կյանք արժեցավ։
«Շատ կարևոր է պահպանել հիշողությունը նրանց մասին, ովքեր մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց մասնագիտական և զինվորական պարտքին»։



















































