Region Monitor. Երևանում անցկացվում է Իրանի և Հայաստանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը:
🔹Իրանի փոխնախագահ և պլանավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամադին հայտարարել է, որ հանձնաժողովի շրջանակներում ձևավորվել է ութ մասնագիտական կոմիտե՝ ենթակառուցվածքների, մաքսային ոլորտի, առևտրի, մշակույթի և արվեստի, առողջապահության, արդյունաբերության, հանքարդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցությունը քննարկելու և զարգացնելու նպատակով։



















































