Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետի նոր նշանակումները

Նոյեմբեր 10,2011 23:52

Այսօր՝ նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը կատարել է կադրային նոր փոփոխություններ: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային պետի պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:

Աշխատանքից ազատվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետ Գագիկ Պարեմուզյանը եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետ:

Մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Գալստյանը նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել