Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք տալու այդ ձայները, որ իրականացնեն Ալիևի պահանջը, ստացել ենք այնքան ձայն, որը մեզ թույլ է տալիս դա անել»․ Քրիստինե Վարդանյան

Նոյեմբեր 17,2026 17:09 Share
Աջակցեք aravot.am-ին

«ՀՀ-ում ամեն քաղաքացի գիտի, որ դա Ալիևի պահանջն է։ Իրականում, դրա համար են այս ալիևյան սահմանադրություն տերմինից նյարդայնանում։ Այո, ամբողջ հարցը դա է, որ տարիներ շարունակ խոստացել են հրապարակել, բայց ոչ մի հստակություն չունենք այս պահին։ Բայց մի բան հստակ գիտենք՝ Ալիևը պահանջում է, որ չլինի Անկախության հռչակագրի հղում, իրենք էլ ասել են, որ այդ հղումը չի լինի։ Ալիևն ասում է՝ փաստաթուղթ չեմ ստորագրի, մինչև ձեր սահմանադրությունը չփոխեք, իրենք էլ են դա ասում։ Ի՞նչ է նշանակում՝ ընդդիմությունն է կապել այդ փաստաթուղթը խաղաղության համաձայնագրի հետ»,- ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված դիտարկումների առիթով այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Հարցին՝ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բերի երաշխիքներ, որ Ադրբեջանից որևէ պահանջ չի լինելու, թույլ տալո՞ւ եք, որ հանրաքվեի դրվի Սահմանադրության նոր տեքստը, և ժողովուրդը որոշի, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց․ «Մենք ոչ թե պետք է թույլ տանք ժողովուրդը որոշի, այլ ժողովուրդն արդեն որոշել է՝ մենք այդ որոշման տերն ենք։ Մենք չենք կարող գնալ, նախընտրական շրջանում ասել մի բան, հետո հակառակն անել։ Մենք ասել ենք, որ պատի պես դեմ ենք լինելու ալիևյան սահմանադրությանը, ստացել ենք այնքան ձայն, որը մեզ թույլ է տալիս դա անել։ Վերջը Սահմանադրությունը հենց այդ տրամաբանությամբ է գրվել, որ 70 տոկոսից ավելով պետք է սահմանադրական փոփոխություններ լինեն։ Հիմա ՔՊ-ից բացի՝ ընդհանրապես կոնսենսուս չկա, ասում են՝ մոռացեք դա, ձեր ֆիլտրի դերը մի իրականացրեք, խոշոր հաշվով՝ մեզնից պահանջում են ժողովրդի վրա գցել այդ ամբողջ պատասխանատվությունը։ Ոչ հայտարարությանը կողմ քվեարկելու համար, ոչ բանտարկություններից ազատ արձակման դիմաց չենք քվեարկելու։ Հասկանում ենք հարցի մասշտաբը։ Չենք տալու այդ ձայները, որ իրականացնեն Ալիևի պահանջը»։

Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30