Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական պատասխանատվություն է սահմանվում պոռնկությամբ զբաղվող երեխաների ծառայություններից օգտվողների համար

Նոյեմբեր 17,2026 16:47 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ոստիկանությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարողների նկատմամբ՝ բացառելով հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքով պատասխանատվությունից ազատումը։ Նախագիծը խորհրդարանում այսօր ներկայացրեց ՀՀ ՆԳ փոխոստիկանապետ Արմեն Մկրտչյանը։

Նախագծով առաջարկվում է արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը՝ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքով, նրանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ 16 տարեկան երեխայի սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ։

Երեխային կամ անօգնական կարգավիճակում գտնվողին շահագործման կամ թրաֆիքինգի ենթարկող մարդը նույնպես չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջման հիմքով։

Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաեւ պոռնկությամբ զբաղվող երեխաների ծառայություններից օգտվողների համար։ Առավել ծանր պատասխանատվություն է սահմանվում այն դեպքերի համար, երբ անձն օգտվում է 12-16 տարեկան տուժողի այդպիսի ծառայություններից։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել